Տնտեսական

18.11.2011 16:25


ՀՅԴ–ական. «Ներկա կառավարությունը չի՛ լինելու բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս»

ՀՅԴ–ական. «Ներկա կառավարությունը չի՛ լինելու բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս»

Թեև ՀՅԴ–ն դեմ է 2012թ. պետբյուջեի նախագծին, հարկային նոր փաթեթին կողմ է քվեարկելու։

–Մենք հստակ տարանջատում ենք հարկային փաթեթը պետական բյուջեից, և գտնում ենք, որ հարկային փաթեթի մասով իրացվել է մեր առաջարկությունների բավական մեծ զանգվածը, թեև մենք ավելին կուզենայինք տեսնել այնտեղ,–ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

–Հայ հասարակությունը 2012թ. բյուջեի նախագծով ավելի լավ չի ապրելու։ Ավելին, իրական կենսամակարդակի առումով նույնիսկ արձանագրվելու են հետընթացներ,–ընդգծել է ՀՅԴ–ական պատգմավորը՝ ավելացնելով, որ 2012–ին բյուջեն հաստատման է ներկայացրել ներկա կառավարությունը, որը ֆորմալ տեսակետից չի՛ լինելու բյուջեի հաշվետվություն ներկայացնելիս։

–Այնպես որ, իրենք պատասխանատվության ամենացածր բեռն են վերցրել իրենց վրա։ Նշեմ նաև, որ քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչներ փորձում են իրենց, այս բառիս համար ներեք, բայց տգիտությունն արտահայտել՝ հրապարակելով, թե Դաշնակցությունը պոպուլիստական մոտեցումներով է շարժվում։ Մարդն առնվազն պետք է կա՛մ չհասկանա՝ ինչի մասին է խոսում, կա՛մ, հասկանալով հանդերձ, իրեն դնի մի այլ երևույթի, էակի, արարածի տեղ, որ այդպիսի հայտարարութուն անի։ Ակնհայտ է, որ այսօրվա կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը չեն կատարել իրենց նախընտրական խոստումները։ Հետևաբար, հիմա մեզանից ո՞վ է ավելի պոպուլիստ, կամ ո՞վ է ընդհանրապես պոպուլիստ,–հայտարարել է Ա. Մինասյանը,–առանձին քաղաքական ուժեր այնպիսի հռետորաբանություն են կիրառում, կարծես ծննդաբերությունն անվճար է դարձել իրենց վարքագծով, կամ քիչ է մնացել ասեն, որ հայ ժողովուրդը ծննդաբերում է, որովհետև իրենք կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը