Լրահոս

18.11.2011 15:29


«Չենք լռելու». «Հայաստանի գլխավոր կայարանը գյուղական խանո՞ւթ է»

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները պարզել են, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը դիտարկում է Երևանի երկաթուղային կայարանը որպես ոչ այլ ինչ, քան գյուղական խանութ:

Պարզվում է, որ իրենք իրենց սոցիալական ուղղվածությամբ և կորպորատիվ բարձր պատասխանատվությամբ օժտված ընկերություն հռչակած «Հարավկովկասյան երկաթուղիները» («Ռուսական երկաթուղիների» դուստր-ձեռնարկություն) ամեն երեկո ժամը 20:30-ին փակում են այցելուների առջև հանրապետության գլխավոր կայարանաշենքի դռները:

Հետաքրքիր է իմանալ երկաթգծի ղեկավարության կարծիքն այն մասին, թե ի՞նչ նպատակով են աշխարհի կայարանները աշխատում շուրջօրյա և ո՞ր դեպքերի համար են դրանցում սպասասրահներ նախատեսված:

Ներկայացվող տեսանյութի նկարահանումները կատարվել են երեկ` նոյեմբերի 17-ին, ժամը 20:45-ին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=3K6z4lZQbPY

Այս խորագրի վերջին նյութերը