Հ. Հովհաննիսյան. «Եթե ապացուցվի, որ մեղավոր է, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև պատգամավորները»
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, ասել է, որ առաջին դեպքը չէ, երբ Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքն օրինազանցություն է անում։
Բանախոսը կարծում է, որ եթե քննությունը պարզի, որ Սուրեն Խաչատրյանը մեղավոր է, այդ դեպքում պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն նաև այն պատգամավորները, որոնք այդ պահին եղել են սրահում, սակայն այսօր կեղծ վկայություններ են տալիս։
Հարցին, թե նախագահը կպատժի՞ արդյոք Սյունիքի մարզպետին, քաղաքագետն ասել է.
–Եթե այն պետք է կրի ընդամենը ցուցադրական երևույթ, ուրեմն կոպեկ չարժե։ Անհրաժեշտ է արմատախիլ անել այդ երևույթը՝ երբ դու իշխող կուսակցության պատասխանատու դեմք ես, ապա քեզ ամեն ինչ կարելի է,–ընդգծել է նա։

7or.am