Լրահոս

07.06.2024 08:30


7 քաղաքացի է տուժել Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ, լրացված)

7 քաղաքացի է տուժել Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ, լրացված)

911 ծառայություն ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա հայտնել է, որ մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ պայթյունի մասին ահազանգը ստացել են ժամը 23:14-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ։

***

Ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ:

Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:

***

Երևան-Սևան ավտոճանապարհին` «Հանդիպում» հացատան մոտ գտնվող գքազալցկայանում է քիչ առաջ պայթյուն եղել: Ականատեսների տեղեկություններով` այս պահին հրշեջները փորձում են հանգցնել կրակը, նրանք քաղաքացիներին հորդորում են կրակին մոտ չգնալ, քանի որ կարող է նորից պայթյյուն լինել:

Շտապօգնության մեքենաները մի քանի հոգու տեղափոխել են հիվանդանոցներ:

***

Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։

***

Ժ․08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում է հովացման աշխատանքներ։

Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։

Նախնական տվյալներով զոհեր չկան։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:

Այս խորագրի վերջին նյութերը