Քաղաքագետ. «Ո՞րն է այդ մարզպետի մեղքը՝ այն, որ ընտրակեղծարարության մեքենան ամբողջ թափով չի՞ աշխատացրել»
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ միտք է հայտնել, որսկսվածնախընտրական եռուզեռն ամենևին էլ հույսեր չի ներշնչում, որ մենք կկարողանանք պատվով դուրս գալ ընտրություններից, քանի որ իշխանություններն իրենց առջև ամեն գնով պահպանվելու խնդիր են դրել։Այսօրվա քաղաքական համակարգը, ըստ քաղաքագետի, նման է կուսակցապետության, որը հիշեցնում է Խորհրդային Միության միակուսակցական համակարգը։
Անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի երեկ կայացած նիստին, որտեղ քննարկվել են Իջևանի ընտրությունների հետ կապված հարցեր, բանախոսը նկատել է.
–Այդ ի՞նչ մի հարց է, որ երկրի նախագահը պետք է քննարկի, թե ինչ պատճառով թերացավ Տավուշի մարզպետը։ Ո՞րն է այդ մարզպետի մեղքը։ Այն, որ ընտրակեղծարարության մեքենան ամբողջ թափով չի՞ աշխատացրել։
Նրա կարծիքով ՀՀԿ պարտության պատճառն այն է, որ իշխող կուսակցության գործունեությունից համընդհանուր դժգոհություն կա։
–Հանրապետական կուսակցությունն այսօր չի կարող հավակնել իր դիրքերն ամբողջ ծավալով պահպանելու խնդրի լուծմանը,–նկատել է բանախոսը։
Քաղաքագետ. «Ո՞րն է այդ մարզպետի մեղքը՝ այն, որ ընտրակեղծարարության մեքենան ամբողջ թափով չի՞ աշխատացրել»
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ միտք է հայտնել, որ սկսված նախընտրական եռուզեռն ամենևին էլ հույսեր չի ներշնչում, որ մենք կկարողանանք պատվով դուրս գալ ընտրություններից, քանի որ իշխանություններն իրենց առջև ամեն գնով պահպանվելու խնդիր են դրել։ Այսօրվա քաղաքական համակարգը, ըստ քաղաքագետի, նման է կուսակցապետության, որը հիշեցնում է Խորհրդային Միության միակուսակցական համակարգը։

7or.am