Քաղաքական

05.06.2024 18:31


Հանրահավաք սահմանամերձ Սոթքում (տեսանյութ)

Հանրահավաք սահմանամերձ Սոթքում (տեսանյութ)

Բագրատ Սրբազանը վստահ է, որ հունիսի 9-ին մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքն առանցքային է լինելու։ Այս մասին նա ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ։

«Կարևոր է, որ այդ հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ թե ինչու է դա կարևոր, ես տեղում կտեղեկացնեմ։ Կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի։ Առաջին փուլն այն էր, երբ մենք Կիրանցից եկանք Երևան և մարդկանց հավաքեցինք մեր շուրջը։ Երկրորդ փուլը սկսվեց մայիսի 9-26-ը, երբ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։ Մայիսի 26-ից հետո սկսվեց երրորդ ու վճռական փուլը, երբ գնում էինք պետական հիմնարկներով ու արձանագրում՝ այդ մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև թշնամի են։ Մենք արձանագրել ենք, որ դրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քմահաճույքներին»,-նշեց սրբազանը:

Այս խորագրի վերջին նյութերը