Լրահոս

05.06.2024 10:48


Երկու օր էլ շոգում ենք ու վերադառնում գարուն. Գագիկ Սուրենյան

Երկու օր էլ շոգում ենք ու վերադառնում գարուն. Գագիկ Սուրենյան

Երկու օր էլ մի փոք շոգում ենք ու վերադառնում դեպի գարուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր, որ հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ Նա նաև նշել էր, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։

Նշենք, որ Երևանում հունիսի 7-ին` երեկոյան ժամերին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերն առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Այս խորագրի վերջին նյութերը