Հնարավոր է, որ Կրեմլում այսօր ստորագրվի Եվրասիական միություն ստեղծելու մասին համաձայնագիր
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ այսօր Կրեմլում Ղազախստանի և Բելառուսի հետ համաձայնագիր կստորագրվի տնտեսական դաշտում համագործակցությունը ընդլայնելու և Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ։
–Վաղը Մոսկվա կժամանեն մեր մտերիմ երկու պետությունների` Ղազախստանի և Բելառուսի ղեկավարները, և մենք հուսով ենք նրանց հետ հենց այստեղ` Կրեմլի դահլիճում, համաձայնագիր ստորագրել տնտեսական հետագա մերձեցման վերաբերյալ,–երեկ ասել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ նման դաշինք ստեղծելու մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել էր, որ համաձայնագրով Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը միասնական տնտեսական տարածք ու հսկայական շուկա կստեղծեն ավելի քան 165 մլն սպառողների համար։
Այսպիսի միություն ստեղծելուն հավանություն էր տվել նաև ՀՀ-ն։
Արևմուտքում մտավախություն ունեն, թե այս քայլով Կրեմլը մտադիր է ամրապնդել վերահսկողությունը ԱՊՀ երկրների նկատմամբ և վերածնել նախկին Խորհրդային Միությունը, հատկապես որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարներն իրենց ելույթներում չեն թաքցնում համակրանքը միասնական պետության նկատմամբ։