Հաճախորդների բանկային հաշիվները գողանալու կասկածանքով Գլենդելում հայ է ձերբակալվել
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Գլենդելի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե քաղաքի ծաղկի խանութներից մեկի սեփականատեր, ազգությամբ հայ Վահիկ Ղուկասյանը ձերբակալվել է իր հաճախորդների բանկային տեղեկությունները գողանալու կասկածանքով։
Ղուկասյանը գողացված տեղեկությունների շնորհիվ քարտեր է գնել, ապա դրանց միջոցով իրեր է «գնել» սեփական խանութից` գումարը յուրացնելու համար։
Ոստիկանները Ղուկասյանի տանը հարյուրավոր վերակոդավորված կրեդիտ քարտեր, համակարգիչներ, կոշտ սկավառակներ, տպիչ սարքեր են հայտնաբերել։ Նրանք նաև հայտնաբերել են կրեդիտ քարտի տեղեկությունները քաշելու համար նախատեսված սարք։
Ղուկասյանի հետ մեկտեղ բերման են ենթարկվել նրա կինն ու տղան, ովքեր նույնպես կասկածվում են խարդախության համար։