Քաղաքական

04.06.2024 09:30

Կիրանցեցիները քանդում են տները. «Հրապարակ»

Կիրանցեցիները քանդում են տները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանցում իրականացրած սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատերը՝ Մհերը, երեկվանից սկսել է իր տան քանդման աշխատանքները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ բացատրեց` մարդիկ չեն ուզում իրենց տարիներով ստեղծածը թողնել ադրբեջանցիներին:

«Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում․․․ երեւի ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,-ասաց Շահինյանը:

Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24-ը պետք է ազատեն տները: Այսինքն՝ հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում, թեպետ արդեն սահմանապահները քանի օր է՝ կանգնած են տարածքում։

Ինչ վերաբերում է փոխհատուցման գործընթացին, Շահինյանը վստահեցրեց, որ ինքը կապ չունի դրա հետ` մարզպետարանի աշխատակազմն է զբաղվում, անգամ չգիտի, թե քանի կիրանցի է համաձայնել փոխհատուցման առաջարկին։ Հարցրինք՝ այլընտրանքային ճանապարհն իշխանությունը կհասցնի՞ կառուցել, խոստման համաձայն` 2 ամսում։ «Չեմ կարող ասել՝ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց թե ինչ կլինի, չեմ կարող ասել»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։