Քաղաքական

04.06.2024 11:40


Քաղաքացիները երթով գնացել էին ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ)

Քաղաքացիները երթով գնացել էին ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ)

Ամսի 9-ին մեծ հանրահավաք է լինելու։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։ Նաև ասել էր․

«Վաղը՝ ժամը 10:30-ին, հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Շատ կարևոր հանդիպման ենք գնալու։

Այցելելու վայրը՝ անակնկալ է։ Չեմ ասում վայրը, որովհետև երեկ ասացի, տեսանք՝ ինչպես շրջափակվեց ՔԿ-ն։ Մեր ոստիկաներն են մեղք. չեն կարողանում հանգստանալ։ Անիմաստ տանում ու արևի տակ են կանգնացնում։

Մեծ հանրահավի մասին դեռ կխոսենք, որը ամսի 9-ին է լինելու, ժամի մասին հավելյալ կասեմ»։

Իսկ այսօր նշել է․ «Այսօր՝ երեկվա տրամաբանությամբ, շատ կարևոր տեղ ենք գնալու։ Սայաթ-Նովա, Մաշտոցի պողոտաներով գնալու ենք այդ կարևոր տեղը։ Բայց դեռ չեմ ասում, թե որտեղ»։

***

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է խուսափել լրատվամիջոցների ներկայությամբ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու առաջարկից։

Ցուցարարները պնդում են, որ թափանցիկությունը ՄԻՊ գրասենյակի աշխատանքի սկզբունք է։ Նրանք դիմեցին նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով ՀՀ ՄԻՊ գործելաոճին։ Բացի այդ, քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, սակայն կրկին ապարդյուն։

Այս խորագրի վերջին նյութերը