Լրահոս

18.11.2011 13:18


Ամերիկացի կոնգրեսականը առաջարկում է Լուկաշենկոյին Հաագայում դատել

Ամերիկացի կոնգրեսականը առաջարկում է Լուկաշենկոյին Հաագայում դատել

Ամերիկացի կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը, ով նաև ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահն է, առաջարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Հաագայի Միջազգային դատարանում պատասխանատվության ենթարկել։ Այս մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»–ն։

Իր առաջարկությունը Սմիթը հրապարակել է Կոնգրեսում Բելառուսի վերաբերյալ լսումների ժամանակ։ Այստեղ ելույթ է ունեցել նաև Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Ալես Միխալևիչը, ով մի քանի ամիս անցկացրել էր բանտում, ապա ազատ արձակվել ու փախել Չեխիա։ Միխալևիչը նշել է, որ ընդդիմադիրները բելառուսական բանտերում կտտանքների են ենթարկվում։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Լուկաշենկոյին Հաագայում դատելու պահանջել դրել էին բելառուս մի շարք ընդդիմադիր գործիչներ։

Այս խորագրի վերջին նյութերը