Լրահոս

18.11.2011 13:00


ՀՀԿ–ն մտորում է, ԲՀԿ–ն չի հուշում

ՀՀԿ–ն մտորում է, ԲՀԿ–ն չի հուշում

Երեկ ՀՀԿ–ն աշխատանքային նիստ էր հրավիրել և քննարկել Իջևանի ընտրություններում իրենց կրած պարտության հարցը, վեր հանելու պատճառները, թե ինչու անհաջողության մատնվեց ՀՀԿ–ական Վարուժան Ներսիսյանը։

Ի վերջո, պարզե՞ց ՀՀԿ–ն, թե ինչու է պարտվել Իջևանում ԲՀԿ–ին, «7օր»–ի հարցին, ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանել է.

–Քննարկվել և վերլուծվել են հետևանքները, խնդիրները՝ դրանք հետագայում հաշվի առնելու նկատառումով։ Այսինքն, զուտ կազմակերպական բնույթի խնդիրներ։ Վերլուծել, անել որոշակի հետևություններ՝ մարզային կառույցների, տարածքային կառույցների մակարդակով, և փորձել գտնել հիմնական դրդապատճառները և խնդիրները, որոնք պատճառ են հանդիսացել ՀՀԿ–ի թեկնածուի պարտության համար։ Սա ՏԻՄ համակարգին վերաբերող խնդիր էր, այն քաղաքական ձևաչափի մեջ դիտարկել պետք չէ, և սա ուղղակի կուսակցության գործադիր մարմնի կողմից առաջարկ է տարածքային կառույցներին՝ ուշադրության արժանացնել այս խնդիրը՝ հետագայում մնացած տեղերում ՏԻՄ ընտրությունների շրջանակներում չկրկնելու կամ ավելի կազմակերպված, ավելի համախմբված ընտրություններ կազմակերպելու համար։

Իսկ գուցե «Բարգավաճ Հայաստանը» հուշի իր կոալիցիոն գործընկերոջը, թե ինչու պարտվեցին իրենց։ Հարցին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է.

–Ես հուշարար չեմ աշխատում և եթե ՀՀԿ–ն նման խնդիր ունի, դա բացառապես իրենց գործն է, իրենց իրավունքն է։ Մենք բացարձակապես նորմալ ենք գնահատում, որ ցանկացած կուսակցություն իր խնդիրների վերաբերյալ պարբերաբար խորհրդակցություններ հրավիրի և փորձի քննարկել իր խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը