Քաղաքական

03.06.2024 10:29


Իրանի ՀՕՊ ուժերը շուտով պաշտպանության մի շարք հեռահար համակարգեր կներկայացնեն

Իրանի ՀՕՊ ուժերը շուտով պաշտպանության մի շարք հեռահար համակարգեր կներկայացնեն

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը կիրակի օրը հայտարարել է, որ մոտ ապագայում մի շարք հեռահար հակաօդային պաշտպանության համակարգեր կներկայացվեն, տեղեկացնում է Mehr-ը։

«Մոտ ապագայում մի շարք հեռահար ՀՕՊ համակարգեր կներկայացվեն, իսկ բանակի հակաօդային պաշտպանության մարտական​​կազմակերպությունը կհամալրվի հզոր և արդյունավետ տեղական սպառազինությամբ»,-ասել է բրիգադի գեներալ Սաբահի Ֆարդը:

«Սպառնալիքներին համապատասխան՝ պաշտպանական կարողությունները արդիականացվում և օպտիմիզացվում են, և մասնագիտացված մարդկային ռեսուրսներն այս առումով նույնպես օժտված են անհրաժեշտ հմտություններով»,-եզրափակել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը