Քաղաքական

03.06.2024 11:10


Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ գնացել էր Քննչական կոմիտե (ուղիղ)

Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ գնացել էր Քննչական կոմիտե (ուղիղ)

Հունիսի 2-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ այսօր գնալու է ՀՀ Քննչական կոմիտե։

«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում և ժամը 10:00-ին բարձրանանք ՔԿ։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կա՛մ մեզ պատասխան կտան, կա՛մ մենք ազատ կլինենք գործելու»,-նշել էր նա։

Տեղում Քննչական կոմիտեից առաջարկել են քաղաքցիներին «դիմում գրել», որպեսզի ընդունեն մարդկանց և պատասխանեն իրենց հարցերին։ Բագրատ Սրբազանը կատակել է՝ թուղթ ու գրիչ ունե՞ք, հիմա 1000 դիմում կգրենք։

Այս խորագրի վերջին նյութերը