Ադրբեջանում զինծառայողները բողոքում են, սպառնում հրաժարվել քաղաքացիությունից ու երկրից հեռանալ
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, թե ադրբեջանական ԶՈՒ «Բետտա» ջոկատի զինծառայողին աշխատանքից հեռացրել են նամազ անելու համար։ Աղբյուրը հայտնում է, որ ջոկատի հրամանատար Ֆիքրաթ Ռզաևը վերջին մի քանի ամսվա ընթացքում անհիմն պատճառաբանություններով աշխատանքից ապօրինաբար հեռացրել է մի քանի սպաների:
Անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԶՈԻ Քաղաքացիական վերահսկողության կենտրոնի ղեկավար Ալեքբեր Մեմեդովը նշել է, թե վերջին շրջանում ավելացել են ուժային կառույցների դեմ բողոք-դիմումները:
Թերթը գրում է, թե վերոնշյալ Ֆիքրաթ Ռզաևն Իլհամ Ալիևի թիկնազորի պետ գեներալ Բեյլեր Էյուբովի բարեկամն է, իսկ ջոկատի հրամանատար նշանակվելուց հետո սկսել է ծառայությունից ազատել փորձառու զինծառայողներին: Նրանցից մեկին հեռացրել է աշխատանքից նամազ անելու համար: Եվս երեք սպայի հեռացնելուց հետո նրանց փոխարինելու է բերել իր բարեկամներին: Սպաներից մեկից պահանջել է ջոկատի զինծառայողներից գումար հավաքել: Սպան մերժել է, իսկ Ռզաևը պահանջել է կամավոր դիմում գրել և հեռանալ աշխատանքից:
Զինծառայողները հայտնել են, որ իրենց վերջին հույսը նախագահի հետ է կապված։
«Բայց եթե նախագահն էլ չարձագանքեց մեր դիմումներին, ապա կհրաժարվենքԱդրբեջանիքաղաքացիությունիցևկհեռանանքայստեղից»,-ասել են նրանք:
Ադրբեջանում զինծառայողները բողոքում են, սպառնում հրաժարվել քաղաքացիությունից ու երկրից հեռանալ
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, թե ադրբեջանական ԶՈՒ «Բետտա» ջոկատի զինծառայողին աշխատանքից հեռացրել են նամազ անելու համար։ Աղբյուրը հայտնում է, որ ջոկատի հրամանատար Ֆիքրաթ Ռզաևը վերջին մի քանի ամսվա ընթացքում անհիմն պատճառաբանություններով աշխատանքից ապօրինաբար հեռացրել է մի քանի սպաների:
Անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԶՈԻ Քաղաքացիական վերահսկողության կենտրոնի ղեկավար Ալեքբեր Մեմեդովը նշել է, թե վերջին շրջանում ավելացել են ուժային կառույցների դեմ բողոք-դիմումները:
Թերթը գրում է, թե վերոնշյալ Ֆիքրաթ Ռզաևն Իլհամ Ալիևի թիկնազորի պետ գեներալ Բեյլեր Էյուբովի բարեկամն է, իսկ ջոկատի հրամանատար նշանակվելուց հետո սկսել է ծառայությունից ազատել փորձառու զինծառայողներին: Նրանցից մեկին հեռացրել է աշխատանքից նամազ անելու համար: Եվս երեք սպայի հեռացնելուց հետո նրանց փոխարինելու է բերել իր բարեկամներին: Սպաներից մեկից պահանջել է ջոկատի զինծառայողներից գումար հավաքել: Սպան մերժել է, իսկ Ռզաևը պահանջել է կամավոր դիմում գրել և հեռանալ աշխատանքից: Զինծառայողները հայտնել են, որ իրենց վերջին հույսը նախագահի հետ է կապված։ «Բայց եթե նախագահն էլ չարձագանքեց մեր դիմումներին, ապա կհրաժարվենք Ադրբեջանի քաղաքացիությունից և կհեռանանք այստեղից»,-ասել են նրանք: