Լրահոս

18.11.2011 12:14


Հարբած վարորդը մեքենայով հարվածել է նախագահական նստավայրի դարպասներին

Հարբած վարորդը մեքենայով հարվածել է նախագահական նստավայրի դարպասներին

Մամուլում տեղեկություններ կային, որ երեկ երեկոյան «Վոլգա Գազ-24» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նախագահական նստավայրի դարպասներին և փորձել է ներս մտնել:

«7օր»–ը ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի վարչությունից փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի վարչությունից «7օր»–ին հայտնել են, որ երեկ ժամը 23.30–ի սահմաններում, նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ–2410» մակնիշի ավտոմեքենա: Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 1972 թ. ծնված Վաչագան Իսոյանն է, ով եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը