Քաղաքական

01.06.2024 10:05


Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար, տեսանյութ)

Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար, տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից մեկի՝ ուսանող Արման Սարգսյանի դեմքին դաջվել է կարմիրբերետավորի կոշիկի հետքը: Այս մասին տեղեկանում ենք շարժման թելեգրամյան էջից:

«Արմանի գլուխն են վնասել և ոտքով խփել դեմքին»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ միևնույն աղբյուրը հրապարակել էր Արման Սարգսյանի ուղերձը հիվանդանոցից, որտեղ այժմ նա գտնվում է: Բագրատ Սրբազանն այցելել էր տուժած Արման Սարգսյանին:

Հավելենք նաև, որ այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները հավաքվել էին ՔԿ-ի դիմաց՝ հաջակցություն իրենց ձերբակալված ընկերներին:

Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ Արման Սարգսյանի դեմքին
Արման Սարգսյանի գլխի վնասվածքը
Բագրատ Սրբազանն այցելել է տուժած Արման Սարգսյանին

Այս խորագրի վերջին նյութերը