Քաղաքական

31.05.2024 10:08


Բաքուն պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ օկուպացված Արցախի ողջ տարածքը վերածելով մեր դեմ պլացդարմի

Բաքուն պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ օկուպացված Արցախի ողջ տարածքը վերածելով մեր դեմ պլացդարմի

Բաքուն պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ օկուպացված Արցախի ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։

Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։

Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը