Լրահոս

18.11.2011 11:24


Շիրակի մարզում մարդատար ավտոբուսը թաղվել է ձյան մեջ

Նոյեմբերի 18-ին` ժամը 03.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Թորոսգյուղ-Աշոցք ավ­տո­ճանապարհի 6-րդ կմ-ում մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թաղվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել «Աշոցքի Ճանշին» ՓԲԸ աշխատակիցները (տեխնիկայով), որոնց կողմից կատարվել են ճանապարհի մաքրման և աղալցման աշխատանքներ, ճանապարհը երթևեկելի է:  Գյումրի քաղաքից դեպքի վայր մեկնած ավտոբուսով, ուղևորները (մոտ 60 քաղա­քա­ցի) տեղափոխվել են Երևան քաղաք:

Այս խորագրի վերջին նյութերը