Քաղաքական

31.05.2024 12:05


Երթի մասնակիցներն ԱԳՆ-ի շենքի առջև էին. իրավիճակը լարված էր (ուղիղ)

Երթի մասնակիցներն ԱԳՆ-ի շենքի առջև էին. իրավիճակը լարված էր (ուղիղ)

Վաղ առավոտից քաղաքացիները հավաքվել են Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Երեկ երեկոյան հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել էր․ «Գնալու ենք մեր հաստատություններից մեկը, բայց չեմ ասում որը։ Շատ կարևոր հաստատություն է։ Ղեկավարին չեմ ասելու իջի, բայց շատ կարևոր ուղերձ կա փոխանցելու։

Կա՛մ գնալու ենք Քանաքեռ, կա՛մ Հարավ Արևմտյան թաղամաս»:

Իսկ առավոտյան երթի մեկնարկից առաջ նշել է․ «Տեղ ունենք գնալու, հարցում ունենք, նաև մեր կարևոր ուղերձը պետք է հղենք, ուղղակի կգնանք որտեղ պետք է։ Չեմ ասում՝ ուր ենք գնում, որովհետև մենք մեր ճանապարհը գիտենք, իսկ Բաղրամյան գնալու ժամն անպայման կգա։ Ինչպես անսպասելի հայտնվեցինք Կիրանցում, այդպես էլ այնտեղ կգնանք»։

Երթի մասնակիցները կանգ առան ՀՀ Գլխավոր դատախազության շենքի, այնուհետև՝ մի շարք նախարարությունների շենքի առաջ։

«Եթե դուք այստեղ չեք իջնելու և պատասխան չեք տալու, ուրեմն դուք ծառայում եք ոչ Հայաստանի Հանրապետությանը, այլ Ադրբեջանին, Թուրքիային և նրանց գործակալներին: Կա՛մ դուք կիջնեք և պատասխան կտաք նախորդ օրերին հնչած ադրբեջանաթուրքական հայտարարությունների համար, կա՛մ մենք լրագրողների հետ կբարձրանանք վերև և ձեզնից պատասխան կստանանք»,-ԱԳՆ-ի մոտ ասել է Բագրատ Սրբազանը։

Այս խորագրի վերջին նյութերը