Լրահոս

18.11.2011 11:23


Ավտոպատահարից տուժել է ԱՄՆ քաղաքացի

Նոյեմբերի 17-ին`ժամը 11.20-ին ահա­զանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «MVV DEKON & AIG» ՍՊԸ-ին պատկանող ‘’Սուզուկի’’ մակ­նիշի 944 ՕՕ 62 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել արգելա­պատ­­նեշին: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ,1985 թվականին ծնված Ռ.Գրիգորյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 1973թ. ծնված  Պիտեր Լա Բոմբարդին, ով  ոտքի վնասվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը