1939 թվականին Հելսինկիի գրադարանից վերցված գիրքը վերադարձվել է 84 տարի ուշացումով
1939 թվականին Ֆինլանդիայի գրադարանից վերցված գիրքը վերադարձվել է 84 տարի ուշացումով. խոսքը գրող սըր Արթուր Քոնան Դոյլի «Փախստականներ» պատմական վեպի ֆիններեն թարգմանության մասին է, որը պետք է վերադարձվեր Հելսինկիի կենտրոնական գրադարան, գրում է The Guardian-ը:
«Գրքի վերադարձի վերջնաժամկետը 1939 թվականի դեկտեմբերի 26-ն էր»,-ասել է Հելսինկիի կենտրոնական գրադարանի գրադարանավար Հայնի Սթրենդ՝ հավելելով, որ ինքը երբեք այսքան «ժամկետանց» գիրք չէր ստացել:
«Սովորաբար, երբ վերցված գրքերը վերադարձվում են տարիներ անց, նշանակում է, որ դրանք վերցնողներն արդեն մահացել են, և հարազատներն ուսումնասիրել են նրանց անձնական իրերն ու գտել գրքերը: Մարդիկ ճիշտ են անում, երբ վերադարձնում են գրքերը, քանի որ դա գրադարանի սեփականությունն է»,-ասել է Սթրենդը:

![An open hardback book stamped 'Helsingin Kaupungin Kirjasto' opposite a slip stamped with due dates from 1936 to 1939](https://i.guim.co.uk/img/media/5154d9ec42e09aefd5a8c392cada2708b73762f9/0_439_2048_1517/master/2048.jpg?width=480&dpr=1&s=none)