Լրահոս

18.11.2011 11:19


Բեռլուսկոնին որոշել է զբաղվել երաժշտությամբ

Բեռլուսկոնին որոշել է զբաղվել երաժշտությամբ

Ինչպես փոխանցում է ռուսական լրատվական ծառայությունը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է զբաղվել երգ–երաժշտությամբ։ Նա խոստովանել է, որ առաջ դրա համար ժամանակը չէր հերիքում, սակայն այժմ՝ հրաժարականից հետո, Բեռլուսկոնին պատրաստվում է թողարկել սիրուն նվիրված իր երգերի հավաքածուն։ Ապագա ալբոմը կոչվելու է «Իսկական սեր»։

Ինչպես հայտնի է, երիտասարդ տարիքում Բեռլուսկոնին վաստակում էր զբոսաշրջիկների համար երգելով։

Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին մի քանի օր առաջ հրաժարական է տվել, նրան փոխարինել է Մարիո Մոնտին։

Այս խորագրի վերջին նյութերը