Լրահոս

18.11.2011 10:58


29 տարվա ազատազրկումից հետո ազատությունը դառն է եղել, և նա որոշել է կրկին վերադառնալ բանտ

29 տարվա ազատազրկումից հետո ազատությունը դառն է եղել, և նա որոշել է կրկին վերադառնալ բանտ

Ամերիկացի Ռենդել Լի Չորչը, որը բանտում է 1983թ.-ից, վերջերս ազատ է արձակվել: Սակայն շրջապատող աշխարհը նրա համար շատ ավելի վախեցնող է եղել, քան բանտը, որտեղ նա անցկացրել է 29 տարի:

«Երբ մյուս բանտարկյալներն ասում էին, թե բանտից դուրս գալուց հետո մշակութային ցնցում կապրեմ, չէի հավատում, մտածում էի՝ նախանձում են։ Բայց երբ դուրս եկա, չգիտեի՝ ինչպես օգտագործել համակարգիչ կամ բջջային հեռախոս, էլ չեմ խոսում ինտերնետի մասին: Ես ամաչում էի, որ չեմ կարողանում նույնիսկ ամենապարզ գործողություններ անել այդ սարքերով»,–պատմել է Չորչը «Հյուսթոն քրոնիքլ»-ին տված հարցազրույցում։

Նախկին բանտարկյալը դժգոհում է նաև, որ գներն ամենուրեք անհամեմատ բարձրացել են, ապրանքները խանութներում վաճառվում են միայն շտրիխ-կոդերի միջոցով, տեսախաղերը թվում են միանգամայն իրական, իսկ մարդիկ անընդմեջ բջջային են օգտագործում: Երբ Չորչն ազատազրկվեց, դեռ ոչ ոք բջջային հեռախոս չուներ:

Չդիմանալով այս ցնցումին՝ նա մի դատարկ տուն է գտել, կրակի մատնել այն ու սպասել ոստիկանությանը: Այսպիսով՝ նա կվերադառնա բանտ ու ևս 3 տարի ապահովագրված կլինի «ցնցումային ազատությունից»։

Այս խորագրի վերջին նյութերը