Լրահոս

18.11.2011 00:23


Անահիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին առաջարկում է ստուգել Երևանի դպրոցները

Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, որից ելնելով այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին ներկայացրեց ստորեւ նշված առաջարկները:

  1. Երեւան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետության ստուգում:
  2. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական բյուջեով ֆինանսավորվող 120 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման ստուգում:
  3. Վերահսկիչ Պալատի հաշվետվությունների մեջ կոնկրետ  անդրադառնալ առաջարկությունների կատարմանը:

Այս խորագրի վերջին նյութերը