Գուս Հիդդինգը վրե՞ժ կլուծի Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողներից
Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինգը, ով ազատվել է այդ պաշտոնից Խորվաթիայի հետ խաղում պարտվելուց հետո, հաշվետվություն է ներկայացրել ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ նա որոշակիորեն հիմնավորում է տարածված այն ասեկոսեները, որ թուրք ֆուտբոլիստները դիտմամբ ձախողեցին խորվաթների հետ խաղը, որպեսզի ազատվեն Հիդդինգից։
Թուրքական մամուլը հաղորդում է, որ հաշվետվության մեջ, մասնավորապես, մեղադրվում են Էմրեն ու Արդին, ովքեր, ըստ Հիդդինգի, դիտմամբ դեղան քարտեր ստացան ։ Այդ հաշվետվության հիման վրա Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է պարզաբանել խնդիրը։
Եթե Հիդդինգի փաստարկները ընդունվեն ու իրավացի որակվեն, ապա վերոհիշյալ երկու ֆուտբոլիստներին այլևս երբեք չի թույլատրվի հանդես գալ հավաքականում։