Լրահոս

17.11.2011 16:30


Տնտեսական օպերատորների գրանցման գործընթացը շարունակվում է

ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգի www.armeps.am կայքում մեկնարկել և շարունակվում է տնտեսական օպերատորների (գնման գործընթացներում հնարավոր մասնակիցների) գրանցման գործընթացը: Համակարգում գրանցվելու համար հարկավոր է այցելել www.armeps.am կայք, հետևելով հրահանգներին` լրացնել համա­պա­տասխան տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել (առձեռն կամ փոստով) հետևյալ փաս­տաթղթերը.

1. Պետական գրանցման վկայականի կամ անձնագրի և սոցիալական քարտի պատ­ճեն­ները (համապատասխանաբար` ՀՀ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզի­կական անձ լինելու դեպքում),

2. Իրենց երկրների օրենսդրությամբ սահմանված համապատասխան իրավաբա­նական անձի գրանցման փաստաթղթի կամ համապատասխան անձը հաստատող փաստաթղթի պատճենները և դրանց հայերեն թարգմանված օրինակները (համապա­տաս­խանաբար` ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձ լինելու դեպքում),

3. Հայտարարություն` էլեկտրոնային գնումների համակարգում գրանցվելու ցանկութ­յուն ունենալու և դրանից բխող քաղաքացիաիրավական պարտավորությունները և պատաս­­խա­նատվությունը ընդունելու վերաբերյալ (տեքստը կարելի է ներբեռնել www.armeps.am կայքից կամ թղթային տարբերակը ստանալ <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ում):

Հայտնում ենք նաև, որ <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ը ՀՀ էլեկտրո­նային գնումների համակարգի www.armeps.am կայքում տնտեսական օպերա­տոր­ների (գնման գործընթացներում հնարավոր մասնակիցների) գրանցման ցանկութ­յուն ունեցող­ներին կարող է տրամադրել ուսուցման ծառայություններ:

Գնումների աջակցման կենտրոնի հասցեն է ՀՀ, ք. Երևան , Կոմիտաս 54բ

ՀՀ Ֆինանսների նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը