Լրահոս

17.11.2011 15:30


Ստեփան Սաֆարյանը չի բացառում «Ժառանգության» և ՀՅԴ–ի համագործակցությունը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ստեփան Սաֆարյանը պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ–«Ժառանգություն» համագործակցություն, ասել է, որ ԱԺ-ում համագործակցություն միշտ էլ եղել է:

-Երբեմն «Ժառանգությունն» է օժանդակում ՀՅԴ առաջադրած օրինագծերին, երբեմն՝ հակառակը։Ուզում եմ ասել՝ այս կարգի համագործակցություն եղել է։ Կարծում եմ՝ կշարունակվի միշտ, բայց դաշինքի հարցերը շատ ավելի լուրջ են,–ասել է նա:

Ստեփան Սաֆարյանն ընդգծել է, որ չեն համագործակցի ՀՅԴ–ի հետ այն դեպքում, եթե նրանք դառնան կոալիցիայի մաս:

Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ նա նշել է, թե պաշտոնանկությունն արվեց, որպեսզի ԱԺ–ն չհակակշռի կառավարության գործունեությանը, քանի որ կառավարությունը շատ հաճախ ճնշումներ էր գործադրում ԱԺ-ի վրա, որի արդյունքում մեծ լարվածություններ էին առաջանում:

–Նման բաները երևի թե չեն ներվում,–ընդգծել է Ստեփան Սաֆարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը