ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանում ներկայացրել է Վերահսկիչ պալատի 2012թ. գործունեության տարեկան ծրագիրը։
Հաջորդ տարի Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում են լինելու «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործումը և բյուջետային մուտքերի ապահովումը, ինչպես նաև պետական սեփականության կառավարումը և օգտագործումը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն, ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազային հատկացված անշարժ և շարժական գույքի, օբյեկտների, հողային տարածքների օգտագործման օրինականությունը և արդյունավետությունը (Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի հետ), ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքների, այդ թվում՝ վարչական վարույթ հարուցելու, իրականացնելու, ինչպես նաև տուգանքների վճարման գործընթացի օրինականությունը և արդյունավետությունը, Երևան համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, հողերի կառավարման, օտարման, ինչպես նաև կառուցապատման, անհատույց (մշտական կամ ժամանակավոր) և վարձակալության իրավունքով օգտագործման ու հողի հետ կապված այլ գործարքների օրինականությունն ու արդյունավետությունը, օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակներն ու ընկերությունները, «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, ««Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, ««Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ Վերահսկիչ պալատը գործադիր իշխանության մի ճյուղն է դարձել։
–Գաղտնիք չէ, որ մեզ մոտ բյուջետային շատ միջոցներ ծառայեցվում են կուսակցական նպատակներով։ Եվ ես չեմ կարծում, որ 2012թ. զեկույցի ընթացքում մենք Վերահսկիչ պալատի ղեկավարի շուրթերից կլսենք, որ 2011թ. կուսակցական նպատակներով ծախսվել են միջոցներ համերգների համար, նախագահի ինքաթիռն այլ երկիր տանելու համար, բարձրակարգ հյուրանոցներում կուսակցական գործունեություն ծավալելու ժամանակաշրջանում մնալու համար և այլն,–հայտարարել է Ա. Մարտիրոսյանը։
Ի պատասխան՝ Վերահսկիչ պալատի նախագահը հիշեցրել է, որ ժամանակին ինքն էլ է պատգամավոր եղել և կարծում է, որ խորհրդարանն այն դահլիճն է, որտեղ նաև պետք է լինեն քաղաքական ելույթներ։
–Բայց շատ հաճախ, ցավոք սրտի, քննարկվող հարցերի հետ որևէ առնչույթուն չեն ունենում և բավականին շատ հեռու են լինում դրանք։ Պարոն Մարտիրոսյանի ելույթի մեջ ես այդպիսի բան նկատեցի,–նշել է Ի. Զաքարյանը՝ հավելելով, որ Վերահսկիչ պալատն օրենքով իրեն վերապահված լիազորություններով մինչև վերջ չի կարողանում գնալ.
–Մենք ընդամենը տեսնում ենք, նկատում ենք և թերությունների մասին խոսում ենք։ Առաջ գնալն արդեն մեր ֆունկցիան չէ՛ և բացարձակապես մեր լիազորությունների մեջ չի մտնում։
Վերահսկիչ պալատն առաջ չի գնում

7or.am