Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը (լուսանկար, տեսանյութ)
Սգո թափորը վաղ առավոտից հավաքվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի ներկա գտնվի ուղղաթիռի վթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության 7 անդամների հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը։
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ննջեցյալներին նվիրված ծիսական աղոթք է կարդացել հուղարկավորության արարողության ժամանակ։
Նախքան 8 հանգուցյալների մարմինները Թեհրան տեղափոխելը մայիսի 21-ին հուղարկավորության առանձին արարողություններ են տեղի ունեցել Թավրիզում և Ղոմում։
Մայիսի 23-ի կեսօրին նախագահ Էբրահիմ Ռայիսին կհուղարկավորվի Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է Իմամ Ռեզայի դամբարանը։
Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։
Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները։ Երկրում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 28-ին։

Թեհրանի համալսարանից սգո թափորը կգնա Ազատության հրապարակ։