Լրահոս

17.11.2011 14:43


Ստեփան Սաֆարյան. «Ազգային ժողովն այսօր չունի նախագահ, այդ պատճառով էլ նախարարներից մեկը շարիկ է խաղում խորհրդարանում»

Ստեփան Սաֆարյան. «Ազգային ժողովն այսօր չունի նախագահ, այդ պատճառով էլ նախարարներից մեկը շարիկ է խաղում խորհրդարանում»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների  նախարար Արմեն Մովսիսյանի՝ ԱԺ նիստի  ժամանակ «շարիկ գլորելու» փաստին՝ նշել է, որ Ազգային ժողովն այսօր չունի նախագահ, այդ պատճառով էլ նախարարներից մեկը շարիկ է խաղում խորհրդարանում:

Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ շատերը պարտադրված էին գալիս, քանի որ ԱԺ նախագահը մի շարք դիտողություններ էր անում նրանց: Եվ սա պատճառ կլինի, որպեսզի այս անկարող բյուջեի քննարկումներն անխոչընդոտ անցնեն: Ես զայրացած եմ, քանի որ նախարարը շարիկ էր խաղում Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր հենց հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի մասին,–ասել է նա:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ինքը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին հենց ամբիոնից:

–Ինձ համար հասկանալի չէ նրա պաշտոնանկությունը, և ես կարծում եմ, որ սա լուրջ վերաբերմունք չէ ԱԺ–ի նկատմամբ,–ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը