Հրանտ Բագրատյան. «Լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին. մինչև չկործանի, չի գնա»
Այսօր տեղի ունեցած ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կոչ է արել ՀՀ նախագահին և ՀՀԿ–ին աշխատանքից վտարել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին և ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանին։
«Վարչապետը մտածում է միայն իր հետույքն ապահովագրելու մասին։ Լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին. մինչև չկործանի, չի գնա,–ասել է բանախոսը և շարունակել,–սա անընդունելի է և պարունակում է ցինիզմի մասնիկներ։ Նա տնտեսությունից բան չի հասկանում։ Այդ կլոունադան պետք է վերացնել»։
Խոսելով վարչապետի վերջին օրերի ելույթից՝ Բագրատյանը նշել է, որ նա նորից խոսեց թիրախների ու ռիսկերի ապահովագրման մասին, որը պրիմիտիվ մեթոդաբանություն է։
–Նրա խոսքում ասվում էր, որ թոշակը կբարձրանա 10%–ով, գնաճը՝ 15։ Այս տարի արձանագրվել է պարենային ապրանքների գների ոչ թե 4-5%, այլ 14,5% աճ։ Այս տարի գնաճը եղել է 8-9%, եթե նույնիսկ հիմա իջեցնեն, ապա ոչինչ չի փոխվելու, այնինչ կառավարությունը թիրախ էր հայտարարել 4,2% գնաճ,–նկատել է նա։
–Այս ամենի դեպքում ո՞նց է Սերժ Սարգսյանը և Հանրապետականը գնալու ընտրությունների,–հարցադրել է բանախոսը։

7or.am