Հրանտ Բագրատյան. «Լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին, մինչև չկործանի չի գնա»
Այսօր տեղի ունեցած ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը կոչ է արել ՀՀ նախագահին և ՀՀԿ–ին աշխատանքից վտարել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին և ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանին։
«Վարչապետը մտածում է միայն իր հետույքը ապահովագրելու մասին։ Լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին, մինչև չկործանի չի գնա,–ասել է բանախոսը և շարունակել,–սա անընդունելի է, որը պարունակում է ցինիզմի մասնիկներ; Նա տնտեսությունից բան չի հասկանում; Այդ կլոունադան պետք է վերացնել»։
Խոսելով վարչապետի վերջին օրերի ելույթից, Բագրատյանը նշել է, թե նա նորից խոսեց թիրախների մասին, ռիսկերի ապահովագրման մասին, ինչը պրիմիտիվ մեթոդաբանություն է։
–Նրա խոսքում ասվում էր, որ թոշակը կբարձրանա 10%–ով, իսկ գնաճը 15%–ով։ Այս տարի արձանագրվել է պարենային գների ոչ թե 4-5%, այլ 14,5% պարենային ապրանքների աճ է գրանցվել։ Այս տարի գնաճը եղել է 8-9%, եթե նույնիսկ հիմա իջեցնեն, ապա ոչինչ չի փոխվելու, այնինչ կառավարությունը թիրախ էր հայտարարել 4,2% գնաճ,–նկատել է նա։
–Այս ամենի դեպքում ո՞նց է Սերժ Սարգսյանը և Հանրապետականը գնալու ընտրությունների,–հարցադրել է բանախոսը։
7or.am
Հրանտ Բագրատյան. «Լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին, մինչև չկործանի չի գնա»