Հրանտ Բագրատյան. «2012թ. բյուջեի ավելացումը գանձվելու է ժողովրդից»
ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը խոսելով 2012թ. պետբյուջեի մասին, նշել է, թե բացարձակ սուտ է, որ խոշորի հարկման հաշվին է 101 միլիարդով ավելանալու բյուջեն։ Նրա խոսքերով՝ խոշորը հարկվելու ընդամենը 2-2,5 մլրդ դրամով, իսկ 101 մլրդ–ից 45 միլիարդը վճարելու ժողովուրդը գնաճի հետևանքով։
Նա նշել է, թե ժողովուրդը ավելի աղքատ է ապրելու, իսկ հարուստները` մի քիչ ավելի լավ ։
Դիտարկմանը, թե 2012թ. պետբյուջեով նախատեսված է, որ 101 միլիարդից 65 միլիարդը ապահովելու է տնտեսական աճը, Բագրատյանը պատասխանել է, որ ՀՆԱ–ի աճը ապահովվելու է հանքարդյունաբերության ավելացման շնորհիվ՝ հավելելով, որ այս բյուջեն էլ ավելի կխրախուսի արտագաղթը։

7or.am