Լրահոս

17.11.2011 13:19


Քաշաթաղում նոր քաղաք կկառուցվի՝ Բագարանը

Քաշաթաղում նոր քաղաք կկառուցվի՝ Բագարանը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների համագումարի նախագահության քարտուղար Սուսաննա Մելիքյանը հայտարարել է, որ իրենց նախաձեռնությամբ  մշակվել է ծրագիր, որը նախատեսում է ԼՂՀ ազատագրված Քաշաթաղի շրջանում կառուցել նոր Բագարան քաղաքը՝ 100 000 բնակչությամբ:

Ասուլիսին ներկա իրավաբան Անդրեաս Ղուկասյանը նշել է, թե քաղաքը կազմված է լինելու 300 արդյունաբերական նախագծերից,  որոնք ապահովելու են 20 հազ. աշխատատեղ: Բացի այդ, 20 հազ. ընտանիքների համար ապահովվելու է անշարժ գույք, և մարդկանց տեղափոխելու են այդ տարածքներ:

Սուսաննա Մելիքյանը հայտարարել է, թե այսպես փորձ է արվում ադրբեջանահայերի համար քաղաքական նպաստավոր միջավյար ստեղծել, և ովքեր ցանկանան, նրանք էլ կգնան:

–Փախստականությունը ցրված լինելով՝ չի կարողանում  լուծել իր խնդիրները: Նրանք կորցրել են միջավայր, մշակույթ և բավարարված չեն  ո՛չ ԵԱՀԿ–ի քայլերով, ո՛չ  էլ Հայաստանի Հանրապետության քայլերով, առավել ևս՝ գտնում են, որ իրենք պահանջատեր են Ադրբեջանից, ԵԱՀԿ-ից,–ընդգծել է նա:

Ըստ իրավաբան Անդրեաս Ղուկասյանի՝ 6 ամսում հնարավոր  կլինի պատրաստելու ծրագիրը, որը կդրվի գործնական քննարկման: Ծրագիրը դեռ հայեցակարգային փուլում է և  չի ներկայացվել ՀՀ և ԼՂՀ շխանություններին։

Նախնական հաշավրկներով՝ քաղաքի  կառուցման համար անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դոլար և մոտ 5 տարի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը