Արմեն Մովսիսյանը խուսափել է պատասխանել, թե ինչո՞ւ էր ԱԺ–ում «շարիկ գլորում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լրագրողական տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես է երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ նիստի ժամանակ «շարիկ գլորում»։ Կառավարության նիստից հետո լրագրողները Արմեն Մովսիսյանից փորձել են պարզել, թե ինչո՞ւ էր երեկ ԱԺ-ում «շարիկ գլորում»։ Ընդ որում, այդ պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ մարդիկ։ Ակնարկելով այս փաստը՝ նա պատասխանել է, թե ժողովրդի մեջ «սենց հարցեր մի տվեք»։
Նա այդպես էլ չի պատասխանել լրագրողների հարցերին՝ պնդելով, թե հետո կխոսեն, և որ լրագրողներն իրեն ուշացնում են։

Դրանից հետո նախարարն արագ հեռացել է։