Լրահոս

17.11.2011 12:16


Նոյեմբերի 28–ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Նոյեմբերի 28–ին ԱԺ արտահերթ նիստ  կգումարվի

ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե նոյեմբերի 28-ին, ամենայն հավանականությամբ, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:

Արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշումը կհաստատվի կառավարության հաջորդ նիստի ընթացքում:

Ըստ  վարչապետի՝ ԱԺ արտահերթ նիստի անցկացումը հիմնականում կապված կլինի հարկային փոփոխությունների օրենսդրական փաթեթի ընդունման հետ: Բանն այն է, որ 3 օրում քննարկվել է փաթեթի 60%–ը, այդ պատճառով էլ  արտահերթ նիստի  անհարաժեշտություն կա։

Այս խորագրի վերջին նյութերը