Կարծիք

16.05.2024 10:42


Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ․ Անդրանիկ Թևանյան

Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են դրսի նույն կենտրոնից։ Երկուսի վրա էլ դրված է սեփական երկիրն աշխարհաքաղաքական խաղերում մանրադրամ դարձնելու խնդիրը։

Վրաստանի իշխանությունը կատաղի կռիվ է տալիս` հանուն այդ երկրի ինքնիշխանության։ Հայաստանի իշխանությունն ինքնիշխանության անվան տակ աճուրդի է հանել մեր երկիրը։

Վրաստանում օտարերկյա գործակալներն ընդդիմության մեջ են, Հայաստանում` իշխանության։

Դա է պատճառը, որ Արևմուտքը ճնշում է Վրաստանի իշխանությանը, երբ ոստիկանական ուժ է կիրառվում այնտեղի ընդդիմության դեմ, և քար լռություն է պահպանում, երբ նույնն անում է Նիկոլ Փաշինյանը։ Երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ։

Այդպես է լինում բոլոր այն դեպքերում, երբ արժեքն իր տեղը զիջում է շահերին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը