Կոչ ԱԺ պատգամավորներին. «Մի՛ ընդունեք Հ. Աբրահամյանի հրաժարականի հիմնավորումը»
«ՀՅԴ» և «Ժառանգություն» կուսակցությունների
ԱԺ խմբակցությունների, ինչպես նաև,
Կոալիցիոն պատգամավորներին
Հարգելի պատգամավորներ,
մի՛ ընդունեք Հ. Աբրահամյանի հիմնավորումը ԱԺ նախագահի հրաժարականի մասին, քանի որ ուղղակիորեն մասնակից եք դառնում ՀՀԿ-ի կողմից իշխանության յուրացմանը:
Ավելին, ինչպես կարելի է համաձայնվել այն անհեթեթության հետ, ըստ որի ՀՀԿ նախընտրական շտաբն ավելի բարձր մարմին է քան երկրի պառլամենտը:
Պետք է հարգել ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես ԱԺ Կանոնակարգի 97-րդ հոդվածի 8-րդ մասը, որն էլ գործում է համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների, եթե, իհարկե, հակասություն եք նկատում նրա և նույն Կանոնակարգի 20-րդ հոդվածի 2-րդ մասի միջև:
Ի դեպ, վերջինս, իր անհաջող ձևակերպմամբ, ակնհայտորեն տեխնիկական հարց է լուծում՝ հրաժարականի մասին դիմումը քննարկման ընդունելու /չընդունելու/ մասին:
Հարկավոր է նախադեպ ստեղծել սույն հարցում օրենքի կատարման ուղղությամբ և ընդունել ԱԺ համապատասխան որոշում: Պետական պաշտոնն, այն էլ՝ այդպիսին, խաղալիք չէ և ամեն մի հրաժարական ներկայացնող պետք է պատասխատվություն զգա իր հիմնավորումների համար կամ աջակցություն ակնկալի իրեն ընտրած մարմնի կողմից այդ հարցում իր հանդեպ կիրառված հնարավոր բռնությունից:
Հակառակ դեպքում, անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, անգամ, ԱԺ որոշումների մասով՝ անձը պաշտոնի է ընտրվում /նշանակվում/ որոշմամբ, իսկ ազատվում է առանց որևէ որոշման:
Վերջին հաշվով, սույն դեպքում, քննարկման կարելի է ներկայացնել հետևյալ բովանդակությամբ ԱԺ որոշման երկու նախագիծ, այն են՝
չընդունել ներկայացված հիմնավորումը հրաժարականի վերաբերյալ և ի գիտություն ընդունել ԱԺ նախագահի հրաժարականը,
չընդունել հիմնավորումը /հրաժարականը/ և վաղաժամկետ դադարեցնել ԱԺ նախագահի լիազորությունները:
Ըստ իս, Աբրահամյան Հ.-ն արժանի է վերջին որոշմանը և այդ կերպ թող վայելի...
Կոչ ԱԺ պատգամավորներին. «Մի՛ ընդունեք Հ. Աբրահամյանի հրաժարականի հիմնավորումը»
«ՀՅԴ» և «Ժառանգություն» կուսակցությունների
ԱԺ խմբակցությունների, ինչպես նաև,
Կոալիցիոն պատգամավորներին
Հարգելի պատգամավորներ,
մի՛ ընդունեք Հ. Աբրահամյանի հիմնավորումը ԱԺ նախագահի հրաժարականի մասին, քանի որ ուղղակիորեն մասնակից եք դառնում ՀՀԿ-ի կողմից իշխանության յուրացմանը:
Ավելին, ինչպես կարելի է համաձայնվել այն անհեթեթության հետ, ըստ որի ՀՀԿ նախընտրական շտաբն ավելի բարձր մարմին է քան երկրի պառլամենտը:
Պետք է հարգել ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես ԱԺ Կանոնակարգի 97-րդ հոդվածի 8-րդ մասը, որն էլ գործում է համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների, եթե, իհարկե, հակասություն եք նկատում նրա և նույն Կանոնակարգի 20-րդ հոդվածի 2-րդ մասի միջև:
Ի դեպ, վերջինս, իր անհաջող ձևակերպմամբ, ակնհայտորեն տեխնիկական հարց է լուծում՝ հրաժարականի մասին դիմումը քննարկման ընդունելու /չընդունելու/ մասին:
Հարկավոր է նախադեպ ստեղծել սույն հարցում օրենքի կատարման ուղղությամբ և ընդունել ԱԺ համապատասխան որոշում: Պետական պաշտոնն, այն էլ՝ այդպիսին, խաղալիք չէ և ամեն մի հրաժարական ներկայացնող պետք է պատասխատվություն զգա իր հիմնավորումների համար կամ աջակցություն ակնկալի իրեն ընտրած մարմնի կողմից այդ հարցում իր հանդեպ կիրառված հնարավոր բռնությունից:
Հակառակ դեպքում, անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, անգամ, ԱԺ որոշումների մասով՝ անձը պաշտոնի է ընտրվում /նշանակվում/ որոշմամբ, իսկ ազատվում է առանց որևէ որոշման:
Վերջին հաշվով, սույն դեպքում, քննարկման կարելի է ներկայացնել հետևյալ բովանդակությամբ ԱԺ որոշման երկու նախագիծ, այն են՝
Ըստ իս, Աբրահամյան Հ.-ն արժանի է վերջին որոշմանը և այդ կերպ թող վայելի...
...ավելի բարձր պաշտոնի հաճույքը:
Հարգանքով՝
ՀՊԱԿ նախագահ Ռուբեն Թորոսյան