Լրահոս

17.11.2011 11:44


Մուշում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այսօր լուսաբացին Մուշ քաղաքում արձանագրվել է երկրաշարժ: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հաղորդագրության համաձայն` ստորգետնյա ցնցումները 4,5 մագնիտուդ ուժգնություն են ունեցել:

Էպիկենտրոնը հայտնաբերվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքի Վարթո շրջանում:

Ավերածությունների և մարդկային կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին էլ ավերիչ  երկրաշարժ էր տեղի ունեցել  Վան քաղաքում, որից հետո ամեն օր հետցնցումներ են արձանագրվում։

Այս խորագրի վերջին նյութերը