Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Իսպանական Ալիկանտե քաղաքում մի ուշագրավ դեպք էր տեղի ունեցել․ դասախոս կինը զեկույց է կարդում ընտանեկան ամրության մասին ինչ-որ կոնֆերանսում՝ իր ընտանիքից գեղեցիկ օրինակներ բերելով, իսկ նույն պահին ամուսինը փաստաբանի հետ դատարան է մուտք անում ամուսնալուծության խնդրանքով թղթերը։ Կոնֆերանսի ընդմիջման ժամանակ ամուսնինը զանգահարում է կնոջն ու առույգ ձայնով, ուրախությամբ տեղեկացնում, որ իրենց համատեղ դժբախտ կյանքին մնացել է մի քանի օր։ Ընդմիջումից հետո կինը ձայն է խնդրում կոնֆերանսում և ասում՝ իր ունեցած ելույթի մասին կարող են մոռանալ, որովհետև ծայրից ծայր սուտ էր։
Հայաստանում բողոքի ամենօրյա ցույցեր են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ասում են, որ դու ստախոս ես, որևէ խոստում չես կատարել, հողատու ես, դավաճանել ես, գործակալ ես․ ակցիաների մասնակիցների նկատմամբ, Փաշինյանի հրահանգով, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, իշխանությունը պահպանելու համար․ ծեծում են անչափահասների, բերման ենթարկում, իրենք իրենց թողած՝ քաղաքացիներին անվանում են տականք և այլն, զուգահեռ Փաշինյանը զեկույց է կարդում Կոպենհագենում այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը իսկապես իրականություն է դարձել։ Կոնֆերանսը լսողների ուշքը, վստահ եմ, հռհռհալուց գնացել է․ որովհետև աշխարհի բոլոր անկյուններում այս պահին Հայաստանի մասին են խոսում․ բոլոր երկրներում չէ, ու լավ օրից չէ, որ հոգևորականը իշխանափոխության շարժում է անում․ քչից- շատից մեզանով հետաքրքրված երկրներում խոսակցության թեման մեր իրադարձություններն են։ Ու բոլորը տեսնում են, պատճենում են, ցուցադրում են այն կադրերը, որ Հայաստանում ոստիկանությունը քաղաքացիներին ջարդում է, որ չդիմադրեն, ետ կանգնեն իրենց պահանջից։
Քաղաքացիները որ Նիկոլի հրաժարականն են պահանջում, իրենց հիմնավորումները բավականին համոզիչ ներկայացնում են․ ասում են՝ դու 2021 թվականին ինչ խոստացել ես ընտրութունների ժամանակ, խաբել ես, ոչ մեկը չես կատարել։ Ինչ խոստացել ես, հակառակն ես արել, ընտրվել ես սուտ ու կեղծիքով։ 4 տարի է՝ բողոքի ցույցեր են անում ու ամեն անգամ ավելի շատ մարդ է հավաքվում, իսկ նա ելույթում ասում է՝ էն ժամանակ քաղաքացիները վստահ չէին, որ կարող են կառավարություն ու խորհրդարան ընտրել, հիմա վստահ են։
Հենց էսօր Նիկոլը Դանիայում խոսում է ժողովրդավարությունից, մամուլի ազատությունից, նույն պահին ոստիկանությունը ավտոմեքենայի տակ է գցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցը լուսաբանող լրագրողին, երեկ էլ մի լրագրողի էնպես էին խփել, որ ուշքը գնացել էր։ Էսօր Նիկոլը խոսում է կոռուպցիայից, նույն պահին մամուլը հրապարակում է հենց Նիկոլի կուսակցության աասուդիտի արդյունքները, որտեղ կոռուպցիայի վերաբերյալ շատ մեծ գումարի կասկածներ կան․ որ պատկերացնեք․ 2022-ին ՔՊ-ն ստացել է 207,2 միլիոն դրամի նվիրատվություններ, բայց ֆինանսական հաշվետվության մեջ 40 մլն դրամը չի նշել, անհետացել է, կանխիկացրել են, չնայած որ ինչ ծախս ունեն, միայն փոխանցումով իրավունք ունեն անելու, կանխիկը արգելված է օրենքով․ բայց սրանք արել են․ տարեկան հաշվետվության մուտքեր ու ելքեր բաժնում էլ 23 մլն դրամի կարգի գումար է բացակայում։ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ կուսակցական կոռուպցիոն սկանդալի մեջ էն մարդն է, որը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարելուց, ժողովրդավարությունից ու ոչ թե տեղական ամբիոններում, այլ՝ միջազգային․ նիկոլականներից պրծավ, հիմա արդեն միջազգային աուդիտորիային է հիմարի տեղ դնում։
Իհարկե, ժողովուրդ ջան, այսօր մեր երկրում տեղի ունեցող սրբազան պայքար անունը ստացած շարժումը Հայաստանի անվտանգության վերականգնման, չզիջելու թեմայով է, բայց մեր երկրում պրոբլեմը միայն դրա հետ չէ կապված։ Այո, ունենք խորը անհանգստություն, որովհետև սա տալով գալիս է․ սրա քաղաքականությունը հարևանների հետ հիմնված է զիջումների վրա․ տամ, որ ինձ բան չասի, ձենս կտրեմ, որ ինձ չծեծի, վրաս չհարձակվի։ Սրա արտաքին քաղաքականության շարժիչ գործոնը վախն է։ Ձենս կտրեմ, որ բան չասեն։ Մեկն այցելում է մսավաճառի՝ 3 կիլո միս գնելու․ կշռում է՝ 2 կիլո երկու հարյուր գրամ, տալիս է, թե՝ տար, սա երեք կիլո․ զարմացած նայում է, թե էս ինչ ես տալիս։ Մսավաճառը կացինը մի քիչ բարձրացնում է ու ջղային ասում՝ «հըն»։ Պատասխանում է՝ ոչ մի բան, վճարում է երեք կիլո մսի համար, խեղճ ու կրակ հետ գալիս։ Հիմա Ալիևը սենց մի հատ ամեն անգամ թարս նայում է ու ասում հըն, Նիկոլը ասում է ոչ մի բան, տալով, զիջելով փոր ու փոշման հետ է գալիս։
Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը հաջողելու դեպքում՝ վստահաբար կդադարի այս սահմանազտմնա գործընթացը․ կեղծ լուրերը, թե՝ եթե դադարեցնենք, կհարձակվեն, միֆ է՝ միայն հանձնումներն արդարացնելու համար։ Որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ եթե նորմալ վարչապետ ունենանք, Ալիևը կարող է բան պարտադրել։ Ոչինչ էլ չի կարող պարտադրել, և դա շանս է վերականգնվելու։
Այս պայքարը, կրկնում եմ, միայն սահմանի ու անվտանգության համար չէ։ Բագրատ սրբազանը մշտապես շեշտում է և ամենակարևոր բաներից մեկը դա է, որ շարժումը պետք է հաղթահարի համատարած ատելությունը, որ կա։ Մեր երկիրը տրաքվում է մարդկանց մեջ էս բացասական էմոցիայից, իրար մեջ ունեցած ագրեսիվ վերաբերմունքից, լիքը ընտանիքներ են քանդվել սրա պատճառով, ազգակիցները չեն բարևում միմյանց․ ես պատկերացնում եմ, թե ոնց է իշխանափոխությունից հետո կտրուկ հանգստություն իջնելու ժողովրդի վրա։
Այս շարժումը, իրոք, սկսել է ազգային խնդիրներից, առանցքում դրանք են, բայց մարդիկ պայքարելու լիքը առիթներ ունեն։ Կիրակի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մի տարեց մոտեցավ ու ասաց, որ ինքը մասնակցում է միտինգին, որովհետև Փաշինյանն իրեն խաբել է թոշակի հարցում։ Քաղաքացի Սամվելը եկել է հանրահավաքի, որովհետև Հայաստանում աշխատանք չի կարողանում գտնել նորմալ, իսկ Նիկոլ Փաշինյանի պատճառով Ռուսաստանում բիզնեսը փակվել է։ Քաղաքացի Վահեն եկել է Արարատի մարզից, նախորդ տարի չի կարողացել ծաղիկներ արտահանել, որովհետև Նիկոլ Փաշինյանը խաբել է ու բեռների անարգել Լարսն անցնելու խոստումը չի կատարել։ Վարդենիսից եկած Գրիգորը․ ասում է գյուղատնտեսական աշխատանքները թողել եկել եմ, որովհետև չգիտեմ՝ իմ մշկած բերքը էս տարի ինձ է մնալու, թե մինչև աշուն հողերս կհանձնի թուրքին։
Նորակոչիկի մայր տիկին Մարինեն միացել է շարժմանը, որովհետև վախենում է իր որդու կյանքի համար, ասում է Նիկոլը ամեն տարի մի պատերազմ բերում է․ եթե պատերազմ էլ չկա, բարդակից են զինվորները վիրավորվում ու զոհվում։ Վիճակագրություն նայեք՝ 2018 թվականին խաղաղ պայմաններում բանակում գրանցվել է մահվան 36 դեպք, 2024 թվականի առաջին 4 ամիսներին՝ արդեն 30 դեպք։ 4 ամսում հասել է մեկ տարվա ցուցանիշին։ Տիկին Մարինեն ասում է՝ Նիկոլն ասում էր պետք է բանակի թիվը կրճատենք, ուրախացել էի, ասում էի տղես բանակ չի գնա, բայց տեսնում եմ՝ սա որոշել է մեր երեխեքին կոտորելով կրճատել թիվը։ Մյուսը ասում է՝ հոգնել ենք էս լարվածությունից, էն մյուսը թե՝ հերիք ա սենց նվաստացած մնանք, մեկը գա, մի քիչ գոնե մեջքներս դզենք․ էն մյուսը, որ սաղ ընկեր-բարեկամների հետ կռված է, էլի Նիկոլի պատճառով, ասում է՝ թող մի բան փոխվի տեսնեն, որ սա էն դեմոնիզացված նախկինից շատ ավելի վատն ա և այլն, և այլն։
Ամեն մեկը, ամեն քաղաքացի պատճառ ունի փողոց դուրս գալու․ դաժե ՔՊ-ականը ունի պատճառ։ Էն ՔՊ-ականները, որոնց Փաշինյանը ստիպում է իր նկարը հրապարակել ֆեյսբուքյան էջում ու դա անում են ստիպված, նրանք ևս կարիք ունեն կապանքներից ազատվելու։ Էն ՔՊ-ականները, որոնք շանտաժով ու կոմպրոմատներով շարունակում են Նիկոլի թիմում մնալ, կարիք ունեն ազատվելու։ Էն ՔՊ-ականները, որոնք ամեն օր իրենց բարեկամների, հարևանների կողմից ամոթանքի են ենթարկվում, սա շանս է ազատվելու։ Պատկերացնո՞ւմ եք, դուք հեափոխությունից առաջ ինչ-որ բան էիք ձեզնից ներկայացնում և կամ էլ ոչ մի բան չէիք ներկայացնում, բայց հիմա դարձել եք ստրուկներ, թրաֆիքինգի եք ենթարկվում։ Ասում են, 3 օրով գնացել է Դանիա, հրահանգել է, որ իր դեպուտատները միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գան տանից, ոչ մի ուրիշ տեղ, բացի գործի ու տուն, որ հանկարծ ուրիշ մարդու հետ չհանդիպեն, բան չխոսեն, մեջները գցել է, թե ձեզ ԱԱԾ-ն հետևելու է, նայե՛ք հա։ Դե ասեք, դուք սրանից ազատվելու կարիք չունե՞ք։
Ու ամենից ամոթալին մեզ համար գիտե՞ք որն է, որ մեր իսկ երկրի իշխանության հիմնական պահողը անգամ ոստիկաններ կամ բերետավորները չեն, այլ թշնամի պետությունն է, Ադրբեջանը, իր կապերով, փողերով, իր լոբբիով, Ալիևն է։ Այսօր ադրբեջանական մամուլը, շարժման իրադարձությունները լուսաբանում է, այնպես ինչպես լուսաբանում է, օրինակ Նիկոլի ընտանեկան թերթը, ինչպես վառ իշխանական կայքերը, նույն ձևակերպումներով, նույն վերնագրերով։
Կարճ ասած՝ իսկ գուցե արժե՞, որ իսպանական Ալիկանտե քաղաքի դասախոսներից տիկին Պոլայի պես մի զանգ էլ սա ստանա Կոպենհագենի ելույթից հետո, որ հերիք ա ստես ու կարող ես այլևս չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք։ Եսիմ, իմ հավատն էլ չի գալիս, բայց դե տրամաբանությունն էլ հո չի կարողանում արգելել։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today