Լրահոս

17.11.2011 10:42


ՀՀԿ պետական բյուջեի մասին

Երեկ, ԱԺ  նիստում, պատգամավոր  Ա.Բախշյանի  սկզբունքային  և  արդարացի  հարցերին,  ՀՀԿ-ական  ԿԳ նախարարը ցուցադրելով  դեմագոգիկ  և ցինիկ  պատասխաններ, այդպես  էլ  չկարողացավ  տալ  օրինական հիմնավորումներ, մասնավորապես՝

  1. Ինչու՞ Է  Եվրոպայի  ժողովրդական կուսակցական միջոցառմանը  կառավարական պատվիրակություն  գործուղվել, այն է՝  պետական միջոցների  հաշվին, այդ  թվում, օգտագործվել  է  ՀՀ  ՀՀԿական Նախագահի  ինքնաթիռը,  կամ  ի՞նչ  է նշանակում՝   ,այդպես  ենք վարվել, քանի  որ  ԵՄ  բարձրաստիճան  պաշտոնյաներ են մասնակցել  այդ միջոցառմանըե  և, վերջապես, ի՞նչ  գործ  ունի ԿԳ  նախարարն այս  պատասխանի  հետ,
  2. Ինչու՞  են  դպրոցներում  ՀՀԿական  միջոցառումներ անցկացվում  կամ  որ  իրավական ակտով  է  սահմանված, որ  ԿԳ  նախարարը  կարող  է  թույլատրել  դրանց  անցկացումն, իբր,   ոչ  աշխատանքային    ժամերին,
  3. ի՞նչ  է  նշանակում՝ եթե նրանք  ,զավթել են  Ազատության հրապարակըե, ապա  ՀՀԿ-ն էլ  կարող է  Օպերայի  դահլիճը  ցանկացած  ձևով  օգտագործել: Սա  է՞լ  է ԿԳ  նախարարի  իրավասությունների  շրջանակներում,
  4. Կամ, ըստ արդարադատության նախարարի,  բացի ընտրական ժամանակահատվածից,  պետական  խորհրդանիշի  փոխարեն կամ  նրա  կողքին, ՏԻՄ  մարմիններում  կարող են  փակցվել    ՀՀԿ  խորհրդանիշները: Այդ  ո՞ր  իրավական ակտով:

Իհարկե, ՀՀԿական այս  դրսևորումները կամ օրենքները նորություն  չեն, հիշենք, առնվազն, նույն  ԿԳ նախարարի յուրովի  մեկնաբանությունն  իր  զինծառայություն  չանցնելու մասին, այն  է՝ չի  ծառայել, քանի  որ  դատական  բժիշկ  է: Թե որ  իրավական ակտով  է դա սահմանված   չի էլ  հետքրքրում՝ ,թուր են  տվել՝ կտրում է, ոնց  ցանկանաե: Կամ  արդարադատության նախարարը, առ  այսօր  չի  ցանկանում հասկանալ, որ նախարար է նշանակվել  ՀՀԿ-ական  օրենքներով, այն  է՝ սահմանադրական կարգի  կոպիտ  խախտումներով:

Ինչևէ, ՀՀԿական  Վարչապետի  կողմից  պաշտոնական դիրքը  և  պետական միջոցները հօգուտ  կուսակցական շահերի  օգտագործելու  համար, այսօր, հաղորդում  ենք  ներկայացրել  Գլխավոր  դատախազություն:

Միաժամանակ, հարցում  ենք  ուղարկել Եվրոպայի  ժողովրդական կուսակցություն ՝  հիշյալ միջոցառման մանրամասների պարզաբանման խնդրանքով: Միխորհրդանիշ ել գլխավոր արդարադատին  ենք  ուղարկել, որ փակցնի  իր  գրասենյակային  գլխավերևում, իհարկե...մինչև  ընտրություններ:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/

Այս խորագրի վերջին նյութերը