Լրահոս

17.11.2011 10:24


Ֆիլիպինցիները Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա ձվեր ու քարեր են նետել

Ֆիլիպինցիները Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա ձվեր ու քարեր են նետել

Մի քանի տասնյակ ֆիլիպինցի ցուցարարներ հարձակվել են այցով Մանիլա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան առաջին ավտոմեքենայի վրա, սակայն ոչ ոք չի տուժել։ Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։

«Առաջին ավտոմեքենայի վրա տարբեր իրեր են նետել՝ ձվեր, ներկերով լցված գնդեր, հնարավոր է և քարեր»,–ասել է նա։

Դիվանագետի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել Քլինթոնի՝ Մանիլայում գտնվող նախագահական պալատից այցելության մեկ այլ վայր մեկնելու ժամանակ։ Ավտոմեքենան, որում գտնվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարձակման չի ենթարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը