Լրահոս

17.11.2011 10:26


Քուվեյթում ցուցարարները ներխուժել են խորհրդարան

Քուվեյթում ցուցարարները ներխուժել են խորհրդարան

Քուվեյթում ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ մայրաքաղաք Էլ–Քուվեյթում տեղի ունեցող բողոքի գործողությունների ժամանակ ներխուժել են երկրի խորհրդարան։ «Ալ–Ջազիրա» հեռուստաալիքը հայտնում է, որ այս գործողությունը գլխավորել է ոմն Մուսալեմ ալ–Բարաք, ով կարողացել է մի քանի քաղաքական գործիչների և երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների հետ միասին մտնել ազգային ժողովի շենք։

Ցուցարարներին հաջողվել է բացել խորհրդարանի դարպասները և ներս մտնել նիստերի դահլիճ։ Այնտեղ ընդդիմադիրները կատարել են Քուվեյթի ազգային օրհներգը։ Բողոքի գործողությունների մասնակիցների հիմնական պահանջները խորհրդարանը ցրելն է և վարչապետի հրաժարականը։

«Մենք չենք պատրաստվում մեր երկիրը հանձնել հանցագործ խմբավորման։ Մենք արտահերթ ընտրություններ ենք պահանջում»,–հայտարարել է Քուվեյթի խորհրդարանի նախկին անդամը։

Այս խորագրի վերջին նյութերը