Քաղաքական

12.05.2024 20:35


Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները (տեսանյութ)

Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները (տեսանյութ)

Այսօր հրավիրված հանրահավաքում Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Անցած անգամ Ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ Ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, նրանց ձայները 35-ն են։ Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին։ Այսինքն առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել ․․․․, սակայն մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը»։

Նա նաև հայտարարել է, որ վաղն առավոտը ժամը 08։00–ից պետք է պարալիզացնել ամբողջ քաղաքը։

Այս խորագրի վերջին նյութերը