Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ մի քանի նախարարություններում քաղաքացիական ծառայողները մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատման դիմումներ են գրում։ Այս ամենն սկսվել է այն բանից հետո, երբ մի խումբ քաղծառայողներ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում սկսեցին բուռն կերպով քննարկել և նույնիսկ համապատասխան խումբ ստեղծեցին «Բաց նամակ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին» անվանումով։ Նրանք առաջարկում էին, որ 2012թ. բյուջեով նախատեսվող 18 մլդ դրամն ուղղվի ոչ թե քաղծառայողների համար նախատեսվող սոցիալական փաթեթին, այլ բազային աշխատավարձի չափի բարձրացմանը, որն այդ գումարի տրամադրման դեպքում կդառնա առնվազն 65000 դրամ ներկա 40000–ի փոխարեն:
Սրանից հետո նույն «Ֆեյսբուքում» խմբի անդամենրը պարբերաբար հաղորդագրություններ էին թողնում, թե քաղծառայողներին ստիպում են սեփական դիմումի համաձայն ազտվել աշխատանքից։ Եվ այդ գործընթացը շարունակվում է մինչև այսօր։
Շարունակվում է քաղծառայողների հալածանքը

7or.am