Աշխարհ

11.05.2024 21:09


Թբիլիսիում բողոքի ակցիաները վերսկսվել են

Թբիլիսիում բողոքի ակցիաները վերսկսվել են

Թբիլիսիի կենտրոնական հատվածում մի քանի երթ է տեղի ունենում։

Ակցիաները նվիրված են Եվրոպայի օրվան և ընդդեմ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի:

Հասարակական կազմակերպությունները ծրագրել են լայնածավալ բողոքի ակցիա՝ պահանջով, հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է այդ վիճահարույց նախագիծը։ Սպասվում է երրորդ ընթերցում։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ դա «ռուսական օրենք» է և խոստացել է վետո կիրառել դրա նկատմամբ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը