Լրահոս

16.11.2011 20:39


Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Իրանի Նախագահները զրուցել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես՝ մտքեր փոխանակել ենթակառուցվածքային և ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը