Լրահոս

16.11.2011 19:12


Վարչապետը Գագիկ Բեգլարյանի և Սուրիկ Խաչատրյանի միջադեպերը տարբեր է համարում

Վարչապետը Գագիկ Բեգլարյանի և Սուրիկ Խաչատրյանի միջադեպերը տարբեր է համարում

Պատասխանելով լրագորղների հարցերին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադաձել է Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի արարքին և ասել, որ պետք է սպասել հարուցված քրական գործի ավարտին, հետո նոր գնահատականներ տրվեն։ Ինչ վերաբերում է փաստին, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, իսկ Սուրիկ խաչատրյանը դեռ ոչ, վարչապետն արձագանքել է.

–Այս դեպքը տարբերվում է նախորդ դեպքից, որովհետև մեկ այլ քերական գործ արդեն իսկ հարուցված էր՝ կապված հանքերի հետ։ Դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք, քանի որ արդեն երկու քրեական գործ հարուցված ունենք, սպասել քրեական գործերի ավարտին։

Տիգրան Սարգյսանն ավելացրել է նաև, որ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են տրվել, օրինակ Սյունիքի մարզպետարանը հերքել է։

–Ընդամենը մի քանի օր առաջ, նույն լրատվական միջոցները տեղեկատվություն տարածեցին, որ վարչապետը հարբած ելույթ է ունեցել։ Վարչապետն իրավունք չունի գնահատականներ տալ, եթե ինքն այդ փաստերի հետ դեռևս չի ծանոթացել՝ այդ իրավիճակը ստեղծվել է, թե՞ ոչ։ Մի կողմն ասում է՝ եղել է, մյուս կողմն ասում է՝ չի եղել։ Եթե եղել է, դա դատապարտելի, անթույլատրելի արարք է,–ընդգծել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը